Search
Close this search box.

Քաղաքապետարանը պատգամավորի ընկերությանը թույլատրել է օրենքով արգելված գովազդ իրականացնել

Տևական ժամանակ է` «Պրես ստենդ» ընկերությանը պատկանող կրպակների լուսամուտների ներսում տեղադրված են «Գրանդ Տոբակո» ընկերությանը պատկանող ծխախոտի տուփեր, տեղեկացնում է Hetq.am-ը։

«Գովազդի մասին» օրենքն արգելում է ծխախոտի արտաքին գովազդը պլակատների, ազդագրերի, հայտարարությունների, վահանակների, լուսատախտակների և այլ միջոցների ձևով։

Թե ինչպես է ընկերությանը տրվել 200-ից ավել կրպակների միջոցով արգելված գովազդ իրականացնելու թույլտվություն, անհայտ է։ Սակայն հայտնի պատճառներից մեկը կարել է համարել այն, որ «Պրեսս Ստենդ» ընկերության սեփականատերը ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյան է։ Ստացվում է՝ պատգամավորի ընկերությունն արտոնյալ է օրենքի և քաղաքապետարանի համար։

Մայրաքաղաքի արտաքին տեսքի, գովազդի պատասխանատուն և հսկող մարմինը Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչությունն է։ Այս վարչությունն է որոշում քաղաքի տարածքում արտաքին ձևավորման և գովազդի վահանակների տեղադրման, տեղափոխման, ապամոնտաժման, վարձակալության կամ կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետները, կանոնակարգում արտաքին ձևավորման և գովազդի միջոցառումները։

Արտաքին ձևավորման և գովազդի վարչությունից, մեր հարցմանն ի պատասխան, հայտնել են, որ «Պրես Ստենդ» ընկերության կրպակների լուսամուտների ներսում տեղադրված են կրպակում վաճառվող ապրանքների նմուշներ, ինչը չի կարգավորվում «Գովազդի մասին» օրենքով, հետևաբար գովազդի թույլտվություն չի տրամադրվել։

Շարունակությունը՝ այստեղ