Search
Close this search box.

Հաց բերո՞ղն էր Կոստանյանի հրաժարականի պատճառը․ ովքե՞ր են պատասխանատուները

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հաց բերող անունով հայտնի Արթուր Սարգսյանի մահվան հանգամանքների հարցը դարձյալ լայն քննարկման թեմա է դարձել: «Ժողովուրդ» օրաթերթը, հիշեցնենք, դեռեւս հոկտեմբերի 20-ին բացառիկ տեղեկություններ էր հրապարակել, որ փորձագետներից մեկը իրավապահների մոտ ընդունել է մեղքը, որ սխալ եզրակացությամբ են պնդել, թե Ա. Սարգսյանն իր հիվանդություններով կարող է մնալ կալանքի տակ:

Մինչ Քննչական կոմիտեն շարունակում է քննել Հաց բերողի մահվան գործը, խնդրին այս օրերին անդրադարձավ նաեւ ՄԻԵԴ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Գեւորգ Կոստանյանը` նշելով, որ ՄԻԵԴ-ից Արթուր Սարգսյանի հիվանդության փաստաթղթերը ստանալուն պես փաթեթն ուղարկել է Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին, եւ ուսումնասիրություններից հետո, եկել են եզրահանգման, որ Հաց բերողի հիվանդությունն անհամատեղելի է ազատությունից զրկելու հետ:

«Հաջորդ օրը, վստահաբար հիշում եմ, դեկտեմբերի 30-ին Արթուր Սարգսյանն ազատ արձակվեց: Սակայն անսպասելիորեն, եթե չեմ սխալվում, նույն կամ հաջորդ օրը որոշում կայացվեց կրկնակի դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին: Անկեղծ ասած, ինձ համար անսպասելի էր…»,- հայտարարեց Գեւորգ Կոստանյանը:

Այստեղ, ի դեպ, շատ ուշագրավ մի փաստ էլ կա. Արթուր Սարգսյանի կալանավորման (օգոստոսի 3-ին) հաջորդ օրը՝ օգոստոսի 4-ին, Գեւորգ Կոստանյանը հրաժարական տվեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից: Արդյոք այս կալանավորո՞ւմն էր նրա հրաժարականի պատճառը: Փաստ է, որ հենց ՄԻԵԴ ներկայացուցիչ Կոստանյանի բարձրացրած աղմուկից հետո միայն Հաց բերողին ազատեցին կալանքից»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս Բաժնից