Search
Close this search box.

18+. Նոր սահմռկեցուցիչ տեսանյութ. Ինչպես են Սիրիայում մարդկանց խոշտանգում և սպանում

Համացանցում հայտնվել են կադրեր, թե ինչպես են Սիրիայում մարդկանց խոշտանգում և սպանում:

Սիրիայում թուրքական օդուժը մարդասիրական ավտոշարասյուն է ռմբակոծել, ինչի արդյունքում առնվազն 11 զոհ կա: Ինչպես հայտնում են արտասահմանյան լրատվամիջոցները, հարձակման ենթարկված շարասյան կազմում եղել են նաև բժիշկներ և լրագրողներ: Զոհերից առնվազն երեք ֆրանսիացի և բրազիլացի լրագրող են: Վիրավորների թիվը հասնում է 80-100-ի:

Ավտոշարասյունը շարժվել է դեպի սիրիական Ռաս-էլ-Այն քաղաք:

Ի պատասխան Թուրքիայի ռազմական ներխուժմանը, պաշտոնական Դամասկոսի զորքերը շարժվում են Սիրիայի հյուսիս-արևելյան շրջաններ, հաղորդում է սիրիական Sana գործակալությունը:

«Սիրիայի տարածքում թուրքական ագրեսիային դիմակայելու համար սիրիական զորքերը կտեղակայվեն երկրի հյուսիսում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Բաշար Ասադի վարչակարգը գնում է այս քայլին՝ քրդական խմբավորումների հետ համաձայնության գալու նպատակով, որոնք միասին հանդես կգան Թուրքիայի դեմ:

Նախկինում Սիրիայի կառավարական զորքերը տեղակայված էին քրդական որոշ շրջաններում: Քրդական անանուն աղբյուրը հայտնել է, որ Սիրիայի կառավարության և քրդական ուժերի միջև բանակցություններ են եղել:

 

https://twitter.com/Fehim_Isik/status/1183379737202348033

Նյարդերից թույլ մարդկանց խորհուրդ չի տրվում դիտել

Թե ինչպես են Սիրիայում մարդկանց խոշտանգում և սպանում, տեսանյութը՝ այստեղ.