Search
Close this search box.

2003թ-2016թ ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 1044 զինծառայող. CDSI

«Կասպյան ռազմական հետազոտությունների ինստիտուտի» (Caspian Defense Studies Institute – CDSI) փորձագետները սոցիալական ցանցերի և ադրբեջանական մամուլի հրապարակումների մոնիտորինգի արդյունքում պարզել են, որ 2003թ-2016թ ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 1044 զինծառայող։ Կորուստներից 40%-ը մարտական են, 60% ՝ ոչ մարտական։
Ոչ մարտական կորուստներից՝
– 24,7 % – ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով են
– 21.6% – ինքնասպանությունների
– 18 % – Ճանապարհատրանստորտային պատահարների
– 15 % – դժբախտ պատահարների
– 13.7% – հիվանդությունների
– 1.2% – Պետական անվտանգության նախարարության կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում
– 6% – անհայտ հանգամանքներում
Ինստիտուտի տվյալներով ոչմարտական կորուստների ամենացածր ցուցանիշներն արձանագրվել են 2005թ՝ (39%), ամենաբարձրը՝ 2011թ (86%)։
Ոչմարտական կորուստների աճ է արձանագրվել նաև 2015 թվականին։

Ալեն Ղուլյան