Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բաղրամյան 26-ում դիմավորում են Սինգապուրի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությանը պաշտոնապես դիմավորոյմ են Բաղրամյան 26-ում:

Այցի շրջանակում տեղի է ունենում երկու երկրների վարչապետների հանդիպումը, որից հետո նրանք հանդես կգան ամփոփոիչ ասուլիսով:

Սինգապուրի վարչապետը Հայաստան է ժամանել հոկտեմբերի 1-ին Երեւանում կայանալիք բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին մասնակցելու նպատակով։ Նշենք, որ նույն նպատակով Հայաստան են ժամանելու նաեւ Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ինչպես նաեւ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։

Ավելի վաղ հաղորդել էինք, որ հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի է ունենալու բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի հերթական, որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: