Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է տեղի ունենում այս օրերին Արցախում

Վաղ առավոտից Արցախի պաշտպանության բանակում մեկնարկել են «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժությունները: Ըստ մտահղացման՝ այս միջոցառումը ոչ միայն և ոչ այնքան զինված ուժերի գործողությունների համար է նախատեսված, որքան կոնկրետ իրավիճակում, տվյալ դեպքում՝ հակառակորդի ագրեսիայի պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների անելիքներին, զինված ուժերի ստորաբաժանումների և միմյանց հետ համագործակցելու հարցերն: Նախատեսվում է նաև պահեստազորի ակտիվ ներգրավում: