Search
Close this search box.

«Ժամանակ». Ովքեր են նրանք. Լուրջ հովանավորներ, որոնք օգնել են խուսափել քրեական հետապնդումից

«Ժամանակ» թերթը գրում է. «Երեկ տեղեկացրել էինք, որ ոստիկանության 6-րդ վարչության տնտեսական հանցագործությունների բաժնի պետ Միհրան Դավթյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ ՌԴ-ում: Նաեւ զարմանք էինք հայտնել, թե ինչպես կարող է մի պաշտոնյա, ում դեմ քրեական գործ էր հարուցված երկու տարբեր հոդվածներով, ներկայացնել Հայաստանը Ռուսաստանում:

Պարզվում է՝ Դավթյանը ունի բավական լուրջ հովանավորներ՝ ի դեմս ՀՔԾ պետի տեղակալ Հովհաննես Ենոքյանի, ով հոգացել է, որ Դավթյանը խուսափի քրեական հետապնդումից, եւ մոսկվաբնակ Արմեն Գինոսյանի՝ Մոնախի Արմենի, ով էլ հոգացել է մոսկովյան նշանակման մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում