Search
Close this search box.

Տեսանյութ՝ պատգամավոր Քաջիկ Գևորգյանի հարսանիքից

Այսօր ամուսնանում է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Քաջիկ Գևորգյանը:

Հարսանեկան արարողությունը տեղի է ունենում «Փարավոն» ռեստորանային համալիրում: Միջոցառումը վարում են Ավետ Բարսեղյանն ու Նազենի Հովհաննիսյանը:

Նազենին Ինստագրամում լուսանկար է հրապարակել Ավետի հետ՝ կից բարեմաղթանքներ հղելով նորապսակներին.

«Իմ լավ, հարազատ Ընկերոջ` Ավետի հետ ամուսնացնում ենք մեր երիտասարդ ընկերներին: Թող Տաթևը Քաջիկին տա թև, իսկ Քաջիկը` քաջաբար պաշտպանի նրան )) Մի տեսակ հուզվում եմ ամեն անգամ … շատ … Սիրո քաղաք Երևան»:

Տեսանյութը՝ Hraparak.am-ի