Search
Close this search box.

Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել

«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սամվել Կարապետյանի խոսքը «Ֆ91 Դյուդելանժ» – «Արարատ-Արմենիա» խաղից հետո.

«Չնայած, որ հաղթանակին հասնելու համար մեզ ընդամենը մեկ գնդակ չբավականացրեց, թիմը հանդես եկավ բարձր մակարդակով՝ ցուցադրելով իր իրական համախմբվածությունն ու նպատակասլացությունը:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստներին և մարզչական շտաբին պայքարի և հաղթանակի հասնելու ձգտման համար:

Առանձնահատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել այն բազմաթիվ երկրպագուներին, ովքեր աջակցում էին մեր ֆուտբոլիստներին, ինչպես նաև մեր բոլոր հայրենակիցներին: Սա արժանավայել խաղ էր:

Այժմ մենք ունենք ազգային թիմ, որով կարող ենք հպարտանալ:

Վստահ եմ, որ ակումբին ապագայում դեռ շատ հաջողություններ են սպասում»,-ասված է հայտարարության մեջ: