Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ մեղադրանք կառաջադրվի Սամվել Ալեքսանյանին. ծառայողական քննություն է իրականացվում

Տիգրան Մազմանյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Կաշառք առաջարկելը պոզով պոչով չի լինում»,- նկատի ունենալով Սամվել Ալեքսանյանի կողմից ոստիկանին փող տալը, որը պարզ երևում է տեսանյութում.

Ոստիկանին գումար առաջարկելը կամ տալը նույն կաշառքնա։ Ոստիկանը ոչ մեկի համար ջրի կամ հացի գնացող չի, էլի։

ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն պատիժ է սահմանվում ոչ միայն կաշառք վերցնելու, այլ նաև՝ կաշառք տալու և կաշառքի միջնորդություն կատարելու համար:

ՀՀ Քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածով:

Քիչ ավելի ուշ ՀՀ ոստիկանությունը հայտարարություն տարածեց համացանցում տարածված այն տեսանյութի վերաբերյալ, որում երևում է, թե ինչպես է մի տղամարդ «Մալաթիա մոլի» հրդեհի ժամանակ դեպքի վայրի պահպանություն իրականացնող ոստիկանի գրպանն ինչ-որ բան փորձում դնել:

«Տեսանյութն ուսումնասիրվել է ոստիկանությունում, ոստիկանության պետի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում իրականացվում է ծառայողական քննություն: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրված է հայտարարությունում: