Search
Close this search box.

Ես ոստիկանի փող չեմ տվել.Սամվել Ալեքսանյան

Համացանցում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես «Մալաթիա մոլի» հրդեհի օրը ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանը գրպանից գումար հանելով տալիս է մի անձի, վերջինս էլ գումարը փորձում է տալ ոստիկաններից մեկին։

Ի պատասխան Ալեքսանյանն ասել է. «100 հոգի եկել է, մեկն ասել է՝ ջուր գնամ, բերեմ, մեկը՝ հաց գնամ, բերեմ, սաղին էլ փող եմ տվել, մեր տղերքն են եղել: Մեկին ասել եմ՝ գնա մեր մաշինեն բենզին լցրու, իմ մաշինեքը ջուր էին կրում, բերում, իմ մաշինեքի մեջ եմ բենզին լցրել»: Անդրադառնալով տեսանյութում արձանագրված ոստիկանի գրպանը գումար դնելու փաստին՝ Սամվել Ալեքսանյանն ասաց՝ տեսանյութը չի տեսել, չգիտի՝ ով է փորձել գումարը դնել ոստիկանի գրպանն ու ինչի համար:

Նա պնդեց, որ ինքը ոստիկանին գումար չի փոխանցել. «Էդ րոպեին, էդ կրակի պահին ինչ հիշեմ՝ ով էր ձեր նշած երիտասարդը, ինչ գումար է փորձել փոխանցել ոստիկանին, ես գումարի տեսքով ոչ մի շնորհակալություն չեմ հայտնել ոչ մեկին, ոչ մեկին «Փարվանա» ռեստորան էլ չեմ տարել, գլուխս մի քիչ խախանդվի, մի կտոր հաց կուտենք, էդ լավ տղերքի հետ»: