Search
Close this search box.

Գյումրիում ազատ տնտեսական գոտի կստեղծվի

Կառավարության որոշմամբ՝ Շիրակի մարզում ստեղծվելու է լոգիստիկ և արտադրական ազատ տնտեսական գոտի՝ սպասարկելու էլեկտրոնային առևտրի լոգիստիկ պահեստները և արտահանմանն ուղղված արտադրական գործընթացները:

Գյումրիում (Շիրակի միջազգային օդանավակայանի հարևանությամբ) ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասնավոր նախաձեռնությունը նպատակ ունի սպասարկել էլեկտրոնային առևտրի լոգիստիկ պահեստները և արտահանմանն ուղղված արտադրական գործընթացները: Ազատ տնտեսական գոտու ստեղծումը նպատակ ունի խթանելու օտարերկրյա ուղղակի ներդրումները, երկրի ներդրումային գրավչության բարձրացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը և կայուն տնտեսական զարգացմանը: