Search
Close this search box.

Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել

Հուլիսի տնտեսական թվերը բավական տպավորիչ են ստացվել: Ունենք տնտեսական ակտիվության ցուցանիշ՝ 8.1 տոկոս, ֆեյսբուքյան գրառում է արել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա հրաշալի թիվ է: Բացի դա՝

Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճ՝ 16.1 տոկոս,

Շինարարության աճ՝ 4.1 տոկոս,

Առեւտրի շրջանառության աճ՝ 9.1 տոկոս,

Ծառայությունների աճ՝ 14.9 տոկոս,

Միջին անվանական աշխատավարձի աճ՝ 8 տոկոս,

Արտահանման աճ՝ 19.5 տոկոս:

Սրանք իսկապես շատ լավ թվեր են: Հասկանալի է, որ սա չի նշանակում, թե մենք բոլոր հարցերը լուծել ենք: Սա նշանակում է, որ առաջ ենք շարժվում: Բավականին լավ տեմպով»,- գրել է վարչապետը: