Search
Close this search box.

Արցախի պաշտպանության նախարարը տեղափոխվել է հիվանդանոց

Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն այսօր «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել պրոֆիլակտիկ ստուգման:

Aysor.am-ի տեղեկացմամբ`«Էրեբունի» ԲԿ-ի Սրտաբանական և սրտանոթային վիրաբուժական ծառայության գծով տնօրեն Համլետ Հայրապետյանը նշել է, որ Մնացականյանը մեկ օր կմնա հիվանդանոցում, անհրաժեշտ ստուգումները կանցնի և դուրս կգրվի հիվանդանոցից. «Լևոն Մնացականյանը իմ պացիենտն է և այսօր հիվանդանոց է տեղափոխվել պլանային ստուգման: Որևէ խնդիր չկա»,- նշել է Հայրապետյանը: