Search
Close this search box.

Արցախում մեքենան գլորվել է ձորը. 1 մարդ տեղում մահացել է, 4 վիրավորները տեղափոխվել հիվանդանոց

Ս.թ.օգոստոսի 16-ին ժամը 19:00-ի սահմաններում 1976թ.ծնված Գ.Բ-ն վարելով իրեն պատկանող «ISUZU CAMPO» մակնիշի ավտոմեքենան Երից մանկաց վանք-Տոնաշեն ավտոճանապարհի 8-րդ կիլոմետրին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից դեպի աջ և գլորվել ձորը, ինչի հետևանքով Մարտակերտ քաղաքի բնակիչ, Գ. Բ-ն տեղում մահացել է, իսկ ուղևորներ` ՀՀ ք. Երևան քաղաքի բնակիչ, 1983թ.ծնված Ա. Ա-ն, ՌԴ քաղաքացի, 1980թ.ծնված Է. Բ-ն, Մարտակերտ քաղաքի բնակիչներ՝ 1977թ.ծնված Ռ. Բ-ն և 1979թ.ծնված Գ.Գ-ն ստացած տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բուժհաստատություններ։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ԱԻՆ-ը:

Նախնական տվյալներով վթարի պատճառ է հանդիսացել վարորդի անզգուշությունը։ Ստուգմամբ զբաղվում է քննչական կոմիտեն: