Search
Close this search box.

Հայտնի է Հայաստանից Օմսկ մեկնող միկրոավտոբուսի վթարի արդյունքում տուժած ՀՀ քաղաքացիների ինքնությունը

Հավելյալ հայտնում ենք, որ Տյումենի մարզում տեղի ունեցած վթարի հետևաքնով տուժել է ՀՀ-ից դեպի Օմսկ ուղևորվող «Toyota» մակնիշի միկրոավտոբուսի վարորդն (ծնված՝ 1988թ․) ու երկու ուղևոր (ծնված՝ 1998թ․ և 1976թ․)։
Քաղաքացիները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Իշիմի քաղաքային հիվանդանոց։ Դեսպանությունը մշտական կապ է պահպանում ՌԴ համապատասխան մարմինների հետ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Տյումենում վթարի է ենթարկվել Հայաստանից Օմսկ մեկնող միկրոավտոբուսը, ինչի արդյունքում կան վիրավորներ ու զոհ: Վերջինս այն ավտոմեքենայի կին վարորդն է, որի հետ բախվել է Հայաստանից մեկնած ավտոմեքենան:
Նախնական տեղեկություններով, մեղավորը հենց մահացող վարորդն է: