Search
Close this search box.

Վարդավառի կապակցությամբ որոշ ճանապարհներ փակ կլինեն

ՀՀ ճանապարհային ոստիկնությունը ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել. «Վարդավառի տոնի կապակցությամբ սույն թվականի հուլիսի 28-ին ժամը 06:00-ից մինչև 20:00-ն տրանսպորտային միջոցների երթևեկության համար փակ է լինելու Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի Պռոշյան փողոցի խաչմերուկից մինչև Մոսկովյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածը»: