Search
Close this search box.

Կիրանցի ճանապարհից քաղաքացիներին բերման ենթարկելիս վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը

Էժան ավիատոմսեր դեպի Եգիպտոս և Դուբայ

Կիրանցի ճանապարհից քաղաքացիներին բերման ենթարկելիս վնասվածք է ստացել երգիչ Արսեն Գրիգորյանը։ Այս մասին հայտնեց Բագրատ Սրբազանը։

Նշենք, որ քիչ առաջ Կիրանց գյուղ տանող ճանապարհին իրավիճակը լարվել էր։ Կարմիր բերետավորները բռնի ուժով բերման էին ենթարկում քաղաքացիներին։ Կադրերում երևում էր, որ քաղաքացին ընկնում է գետնին, կորցնում գիտակցությունը, սակայն բերետավորներն ուժ կիրառելով, նրան բերման էին ենթարկում։ Ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի:

Հիշեցնենք, որ ոստիկանները շարունակում են երկու կողմից փակ պահել Կիրանց տանող ճանապարհը: