Search
Close this search box.

Ալեն Սիմոնյանը` Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժման մասին

Դերակատարները միշտ նույն են, նույն քաղաքական ուժերն են, որոնք հայտնի են. հիմա թե ինչ կերպարանքով հանդես կգան, իրենց նախասիրության հարց է: Այս մասին, այսօր՝ մայիսի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը»:

«Որեւիցե նոր բան այստեղ չենք տեսնում եւ որեւիցե անսպասելի ու անծանոթ բան չենք տեսնում: Այն պրոցեսները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում անցյալում, նույնը կրկնությունն է: Վազգեն Մանուկյանին փոխարինել են Բագրատ Սրբազանով: Նույն մարդիկ են, նույն օրակարգն է, նույն նպատակն է: Ինչո՞ւ պետք է մենք նոր էմոցիաներ ունենանք հին իրադարձությունների վերաբերյալ»,-ասաց նա:

Հարցին՝ ո՞վ դուրս գա փողոց եւ պահանջի իշխանության հրաժարականը, որ իշխանության համար ընդունելի լինի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Բայց ինչի՞ պետք է մեզ համար դա ընդունելի լինի եւ ինչի՞ համար պետք է պետք է դրա մասին մտածենք: Հիմա քաղաքական ընդդիմությունը հայտ է ներկայացրել, նույն մարդիկ են, նույն խոսույթն է եւ նույն բանն են ուզում անել: Մենք նոր էմոցիա դրա հետ կապված չունենք»:

Հարցին՝ ստեղծված ներքաղաքական իրավիճակը քննարկե՞լ են Նիկոլ Փաշինյանի հետ, ԱԺ նախագահը պատասխանեց. «Ամենասկզբից այո, բայց հիմա ավելի շատ զբաղված ենք սահմանազատման, սահմանագծման գործերով»:

экономите время и до 30% от стоимости