Search
Close this search box.

Արմեն Խաչիկյանն ազատ է արձակվել

«ՀայաՔվեի» անդամ, սոցիոլոգ, ԵՊՀ դասախոս Արմեն Խաչիկյանը ազատ է արձակվել։ Այդ մասին հայտնել է նա՝ ֆեյսբուքյան իր էջում․

«Սիրելի ընկերներ,
Ինձ բերման ենթարկեցին Տավուշի սահմանամերձ ճանապարհից՝ հայրենիքը սիրելու պատճառով։ Ի ուրախություն ինձ, հայրենիք սիրելը դեռ չեն քրեականացրել, դրա համար 3 ժամից ազատ արձակեցին։

Հանուն արդարության ասեմ, որ շատ հարգալից են եղել իմ նկատմամբ, իսկ ես՝ ոչ. առանձնակի դաժանությամբ բացատրում էի Գումիլյովի Էթնոգենեզի պասիոնար տեսությունը:

экономите время и до 30% от стоимости