Search
Close this search box.

Գագիկ Սուրենյանը՝ սպասվող եղանակի մասին

ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղը ջերմաստիճանը 3-4 աստիճանով նվազում է։ Մեծ բան չէ, բայց դե սրտահովանք է»:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Առաջիկա 5 օրերին հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 25-ին, 27-28-ը հյուսիսային առանձին շրջաններում, 26-ին, 29-ին շրջանների զգալի մասում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին` հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 20-25 մ/վ:

Երևան քաղաքում՝
Հուլիսի 25-ին, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին, 29-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 18-20 մ/վ։