Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խաբարովսկում վրանային ճամբարի հրդեհի հետևանքով 4 երեխա է մահացել

Ռուսաստանի Խաբարովսկի երկրամասի լեռնադահուկային հանգստավայրում նախորդ գիշեր բռնկված հրդեհի հետևանքով 3 երեխա է զոհվել: Ավելի ուշ ևս մեկ երեխա մահացել է հիվանդանոցում, հաղորդում է BBC-ն:
Հրդեհը սկսվել է տեղական ժամանակով ժամը 02:30-ին՝ «Холдоми» ճամբարում, որտեղ եղել է 7-ից 15 տարեկան 189 երեխա. 26 վրաններից 20-ն այրվել են: Հրդեհից տուժել է նաև 9 մարդ։