Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե որևէ մեկը կապացուցի, որ իմ հայրը կաշառք է վերցրել, մենք մեր տունը կտանք նրան. Հայկ Սարգսյան

Այն տեղեկությունները, թե ես գործ եմ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի հետ կապված և այն հանձնել ԱԱԾ-ին, քանի որ Սանասարյանը բացահայտել է իմ հոր նախկինում կատարած հանցագործությունները, իրականությանը չեն համապատասխանում:

Այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է ԱԺ ‹‹Իմ քայլը›› խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Նա նշել է, որ այդ տեղեկությունները պարտավոր է հերքել նաև ՊՎԾ պետը:

‹‹Եթե որևէ մեկը կգտնվի՝ իմ հոր աշխատելու ընթացքում որևէ դրվագ կարող է ասել, որ իմ հայրը անգամ 1000 դրամ կաշառք է վերցրել  կամ որևէ նյութական օգուտ է ստացել իր աշխատելու ընթացքու, մենք պատրաստ ենք մեր տունը տրամադրել այդ մարդուն››,-ասել է Սարգսյանը:

Մանրամասը՝ տեսանյութում.