Search
Close this search box.

«Ժողովուրդ». Բողոքի նոր ալիք է հասունանում էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման շուրջ

«Ժողովուրդ» թերթը գրում է.«Էլեկտրոնային առողջապահության համակարգի ներդրման շուրջ բողոքի նոր ալիք է հասունանում: Բանն այն է, որ առողջապահության նախարարությունը, որը խոստացել էր բանակցել «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» ՓԲԸ-ի հետ` սակագների վերանայման հարցով, չի իրականացել խոստումը, փոխարենը որոշվել է ֆինանսական այդ բեռը դնել ՀՀ պետական բյուջեի վրա՝ «այդպես ստացվեց»:

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը «Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում փորձել է արդարանալ. «Հիմա գներն իջեցնելու մասին խոսք չկար: Խոսքն այն մասին էր, թե ինչպես անենք, որ ճնշումը առողջապահական կազմակերպությունների բյուջեի վրա նվազեցնենք: Եվ մեթոդներ գտնվել են սուբսիդիաների միջոցով»: Սուբսիդիաներն էլ, հասկանում եք, տրվելու են ՀՀ պետական բյուջեի միջոցներից: Կարևորը՝ անհայտ «Էլեկտրոնային առողջապահություն ազգային օպերատոր» ՓԲԸ-ն չնեղանա»:

Մանրամսը՝ թերթի այսօրվա համարում: