Search
Close this search box.

Հրանուշ Հակոբյանի հարցը արդեն լուծվել է

Հայաստանում մեկնարկել է Եվրասիական ինտեգրացիային նվիրված երկրորդ համաժողովը, որին մասնակցում էր նաև ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Լրագրողների հետ զրույցում նա հայտնեց, որ Համահայկական խորհուրդը կյանքի կկոչվի մայիսին: Իսկ այդ ժամանակ քաղաքական առումով շատ բան փոխված կլինի: Արդեն պարզ կլինի թե ով է վարչապետը, նախագահը և այն պաշտոնյան, ով կփոխարինի Հրանուշ Հակոբյանին: Միանշանակ է, որ նոր կառավարմանն անցնելուն զուգահեռ կառավարության կազմը 2018-իվ կենթարկվի կառուցվածքային փոփոխության: Եվ չի բացառվում, որ սփյուռքի նաԽարարությունը տարրալուծվի այլ նախարարությունների մեջ: Ավելին, ըստ որոշ լուրերի, անկախ ամեն ինչից, 2018ին Հրանուշ Հակոբյանը նախարարի պաշտոն չի զբաղեցնի, նրա հարցը արդեն լուծվել է: