Search
Close this search box.

Սարսափելի ավտովթար Կոտայքի մարզում

Այսօր՝ հունիսի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:15-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 18-րդ կմ հատվածում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ, 67-ամյա Սուրեն Հարությունյաի վարած ГАЗ 53 մակնիշի 621 ԼՍ 18 համարանիշի և Volkswagen Golf մակնիշի 29 ՍԼ 030 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen Golf-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա, օպերատիվորեն ժամանած Աբովյանի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Աբովյան բժշկական կենտրոն: Բախման հետևանքով ЗИЛ-ը, որը բարձված է եղել մետաղյա խողովակներով, կողաշրջվել է: