Search
Close this search box.

Մարտնչող անգրագիտությունը և վրեժխնդրությունը շարունակվում են Շիրակի պետհամալսարանում. Գագիկ Համբարյան

Շիրակի պետհամալսարանի ռեկտորի ԺՊ, վատահամբավ Սահակ Մինասյանի ֆան-ակումբի կարկառուն ներկայացուցիչ Երվանդ Սերոբյանը շարունակում է իր հակաօրինական գործունեությունը և ինչպես նախկին ռեկտորի օրոք, որի «դպրոցի» շրջանավարտներից է պարոն Սերոբյանը, այնպես էլ հիմա, նրա կողմից կայացված որոշումների մեծ մասն անտրամաբանական են և հակաօրինական…

Անձնական վրեժխնդրությունից դրդված այսօր, սույն կերպարը, անգրագետորեն թաքնվելով օրենքների հետևում, նկատողություն է տվել Պատմության և փիլիսոփայության վարիչի ԺՊ Հովհաննես Խորիկյանին, քանի որ վերջինս հրաժարվել է կատարել ռեկտորի ապօրինի և անտրամաբանական որոշումներից մեկը՝ չի տրամադրել ամբիոնի գործավարի աշխատանքի նկարագիրը և գործառույթները… Հետաքրքիր է, ռեկտորի ԺՊ-ն տեղյակ է, որ ըստ բուհի ամբիոնի, ֆակուլտետի օրինակելի կանոնադրությունների և այլ փաստաթղթերի ամբիոնի վարիչները գիտամանակավարժական գործունեություն են ծավալում և բացարձակ պարտավոր չեն իրավաբանական գործունեություն ծավալել և, իրավաբանի գործառույթները վերցնելով իրենց վրա, այդպիսի փաստաթուղթ ներկայացնեն…Նորմալ բուհերում, որտեղ կազմվել են «պաշտոնների անձնագրեր», իսկ ռեկտորի ԺՊ-ի պահանջվածը հենց դա է, ամբիոնի գործավարի և լաբորանտի աշխատանքի նկարագիրը և գործառույթները կազմվում են բուհի իրավաբանների կողմից, ուղարկվում են ամբիոններ՝ առաջարկությունների և դիտողությունների համար, իսկ հետո նոր հաստատվում են… Սակայն պարոն Սերոբյանը և նրա տարրական անգրագետ բարեկամը՝ բուհի իրավաբանը, որոշել են իրենց գործառույթները դնել համալսարանի այլ ստորաբաժանումների վրա… Ավելին` Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան հիմնադրամի ներքին կարգապահական կանոնների կանոնակարգի 5.2.4. կետի համաձայն՝ «Մինչև կարգապահական տույժի կիրառումն աշխատողից պետք է պահանջել գրավոր բացատրություն: Բացատրության բացակայությունը պետք է հաստատվի աշխատողի կողմից այն ներկայացնելու հրաժարման համապատասխան ակտով»: Այս կետը կոպտորեն խախտվել է Երվանդ Սերոբյանի կողմից…
Այս ամենի պատճառը մեկն է՝ անպատժելիությունը… Սույն կերպարը և նրա թիմը մեծ ուրախությամբ ժամանակին լծվել էին ինձ և Հ.Խորիկյանին պատժելու գործին` երևակայելով, որ դատավոր են…Ժամանակն է եկել` այս անձին իր տեղը ցույց տալու և նրա դեմ պաշտոնեական դիրքի չարաշահման համար քրեական գործ հարուցելու համար, քանի որ որքան կռահում եմ, նա հանգիստ չի նստելու և օգտագործելով ռեկտորի պաշտոնը, որը ժամանակավորապես է զբաղեցնում, ինչպես նաև սուպերնախարար Արայիկ Հարությունյանի հետ կապը, անձնական վրեժխնդրությամբ տոգորված անօրինական որոշումներ է ընդունում…

Ի դեպ, լավ կլինի Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը քրեական գործ հարուցի Երվանդ Սերոբյանի դեմ՝ բուհի ուսխորհրդին տրված գումարների փաստաթղթերը ստորագրելու և դրանց ապացույցների բացակայության համար, քանի որ այդ գումարների հատկացումը հիմնավորված չէ…
Խայտառակություն է նաև պարոն Սերոբյանի բարեկամ իրավաբանը, որի «փայլուն» իրավաբանական գիտելիքներին ծանոթացանք 2018 թ-ի սեպտեմբերի 1-ին համալսարանում տեղի ունեցած Հոգաբարձուների խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ, երբ վերջինս պրիմիտիվ հարցերի չէր կարողանում պատասխանել… Էլ չասեմ, թե ոստիկան-իրավաբանն ինչպես էր մի քանի օրվա մեջ փոխում իր կողմից ընդունված անգրագետ որոշումները…

Հ.Գ. ՇՊՀ-ի ռեկտորի ԺՊ Երվանդ Սերոբյանը միտումնավոր սրում է իրավիճակը բուհում՝ ջանքեր գործադրելով այն լուծարելու համար…
Շատ կասկածում եմ,որ պարոն Սերոբյանն այդքան ռիստ ունենա իր շրջապատի ներկայացուցիչներին նկատողություն տալու համար,որոնք զբաղվում են բեսպրեդելով, բուհի հավատարմագրումը ձախողելով և ապրիլի 19-ից ոչ լեգիտիմ գործող գիտխորհրդին տարրական խաբելով…

Գագիկ Համբարյան