Search
Close this search box.

ՖՈՏՈ. Լարված իրավիճակ Լոռու մարզում. վաղ առավոտվանից մեծ թվով գյուղացիներ՝ ի նշան բողոքի, փակել են դեպի Թեղուտ գյուղ և «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը

Այսօր՝ հունիսի 21-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում։ Ժամը 05։00-ից Շնող և Թեղուտ համայնքների բնակիչները փակել են դեպի Թեղուտ գյուղ և «Թեղուտ» ՓԲԸ տանող ճանապարհը և արդարացիորեն բարձրաձայնում են իրենց խնդրի մասին։

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ բնակիչները պահանջում են, որպեսզի «Թեղուտ» ՓԲԸ-ն կատարի իր խոստումը՝ այն է առաջնահերթության կարգով ընկերությունում աշխատողների ընդունի համայնքի բնակիչներից։ Նրանք նաև պահանջում են, որպեսզի ընկերության ղեկավարությունից որևէ մեկը հանդիպի իրենց հետ։

Տեղում է նաև Շնող-Քարկոպ-Թեղուտ խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը։ Վրջինս գյուղացիներին վստահեցրեց, որ մինչև երկուշաբթի ընկերության ղեկավարության հետ կքննարկի բարձրացված հարցը և այդ օրը հստակ պատասխան կտ, և եթե պատասխանը չբավարարի բնակիչներին, ապա ինքը ևս կկանգնի գյուղացու կողքին և հարցը կբարձրաձայնի։