Search
Close this search box.

5 մլն դոլարի վնաս՝ պետությանը. Ինչ են պատրաստվում անել ՀԷԿ-երի սեփականատերերը

«Ժամանակ» թերթը գրում է. «Ապարանի տարածքում գտնվող Գեղարոտ գետի վրա կառուցված երեք ՀԷԿ-երի սեփականատերերը դիմել են դատարան ընդդեմ բնապահպանության նախարարության, որը ՀԷԿ-երի շահագործումը դադարեցնելու որոշում է կայացրել: Մեկ այլ դիմումով էլ նրանք վիճարկում են Արագածոտնի մարզպետի և Ապարանի քաղաքապետի գործողությունների օրինականությունը, որոնք ուղղված են ՀԷԿ-երի գործունեության խոչընդոտմանը:

Երեք ՀԷԿ-երի կառուցման համար ծախսվել է 5 մլն դոլար, և սեփականատերերը պատրաստվում են վնասի փոխհատուցում պահանջել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: