Search
Close this search box.

«ՀԺ». Սամվել Ալեքսանյանի նոր բիզնեսը. «Ալեքս հոլդինգն» ու «Նատալի ֆարմը» գարեջուր են ներմուծում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային Ժողովի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը նոր բիզնես է ստեղծել: Վերջինիս ընտանիքին պատկանող «Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառքի է հանվել գարեջրի նոր տեսականի, որոնք Հայաստան են ներկրում Ալեքսանյանի անվան հետ կապվող երկու ընկերությունները:

Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ «Ալեքս հոլդինգ» ՍՊԸ-ն սկսել է ներմուծել «Օչակովո» ռուսական արտադրության գարեջրի տեսականին: Վաճառքի են հանվել «Օչակովո» եւ «Ժիգուլեվսկոյե» անվանումները կրող գարեջրեր: Բացի այս, երկու տեսակից Ալեքսանյանի մեկ այլ ընկերությունը՝ «Նատալի ֆարմը», ներկրում է վրացական «Զեդազենի» տեսակի գարեջուրը: Նշենք, որ «Նատալի ֆարմը» հայտնի է դեղատներով եւ դեղորայքի ներմուծմամբ, բայց թե ինչպես են սկսել գարեջուր ներկրել այս ընկերությամբ, տարօրինակ է:

Ի դեպ, այս գարեջրերը հիմնականում ավելի էժան գնով է վաճառվում «Երեւան սիթի» խանութներում: Օրինակ՝ «Օչակովո» գարեջրի 1.5 լիտրը վաճառվում է 990 դրամով, որն ավելի էժան է, քան մյուս ներմուծված գարեջրերը»:

Մանրամասը՝ թերթի այսօրվա համարում: