Search
Close this search box.

24 ժամ ջուր չի լինի Երևանում, ջրանջատում կլինի նաև մեկ մարզում. «Վեոլիա Ջուրը» հայցում է սպառողների ներողամտությունը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 21-ին ժամը 15.00-ից մինչև հունիսի 22-ը ժամը 15.00-ն կդադարեցվի Երևանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը․

Արաբկիր վարչական շրջանի՝ Հյուսիսային ճառագայթ, Արաբկիրի 23, 25, 27, 29, 33, 35, 37, 39 փողոցների, Արաբկիրի 21 փողոցի 16-47 համարների, Արաբկիրի 17 փողոցի 25, 27 շենքերի, Բաբայան փողոցի 22-38 համարների՝ իրենց կոտորակներով, Վ. Դավթյան փողոցի՝ իր նրբանցքներով։

Կենտրոն վարչական շրջանի Գ. Էմին, Լ. Ազգալդյան,  Սարմեն, Զարոբյան, Ի. Ալիխանյան, Անտառային, Վերին Անտառային փողոցների, Դ. Դեմիրճյան փողոցի՝ իր փակուղիով, Մ. Սարյան փողոցի 2, 4, 20/1, 22, Տերյան 105, Մաշտոց 51, Թամանյան 3, 5, 10, Արամի նրբանցքի 5ա, Լեռ Կամսարի 30/2 և 30/3 համարների, Բաղրամյան պողոտա 1-ին նրբանցքի և 1-ին փակուղու, Բաղրամյան պողոտա 5-19 կենտ և 6-38 զույգ համարների։

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար։

***
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս․թ․ հունիսի 21-ին,  ժամը 10։00-ից մինչև 19:00-ն  կդադարեցվի  Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի, Լիճք և Ներքին Գետաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: