Search
Close this search box.

«Ժողովուրդ». Բնակիչները շուտով ստիպված կլինեն կարագը փոխարինել ձեթով կամ էլ էժանագին կարագով. թանկացման հետևանքները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում կարագի մանրածախ վաճառքի գները բարձրացել են մոտ 50 տոկոսով, եւ սրա արդյունքում՝ զգալի նվազել են Հայաստան ներմուծվող կարագի ծավալները: Ավելին՝ մասնագետներն ահազանգում են, որ գնաճի շարունակականության պայմաններում էլի կշարունակեն կտրուկ նվազել սպառման ծավալները, երբ մարդիկ սոցիալական պայմաններից ելնելով՝ ստիպված կլինեն կարագը փոխարինել ձեթով կամ էլ էժանագին կարագով: Ամեն մեկն իր հնարավորությունների սահմանում: Թեեւ մյուս կողմից՝ ՏՄՊՊՀ վերահսկողության վարչության պետ Գնել Ալավերդյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե մեր երկրում կարագի գների բարձրացումը ավելի քիչ է, քան միջազգային շուկայում: Նրա խոսքով՝ գնային բարձրացումները կմնան մինչեւ հաջորդ տարվա փետրվար ամիս: Թե ինչ իրավիճակ կստեղծվի մարտին, ապրիլին, Ալավերդյանը դժվարացավ կանխատեսել: Հավելենք, որ ըստ լուրերի՝ կարագի գինը էլի կբարձրանա՝ հասնելով մինչեւ 6 հազար դրամի»:

Մանրամասը` թերթի այսօրվա համարում: