Search
Close this search box.

Հաշիվ է պահանջել «լավ տղաներին» հայհոյելու համար ու 6 անգամ կրակել

Գեղարքունիքի մարզային ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է հացկերույթի ժամանակ արձանագրված զինված միջադեպի գործով դատավարությունը. մեղադրյալները երկուսն են, տուժողները՝ եւս։

Դեպքը տեղի է ունեցել Գավառի բնակարաններից մեկում. նույն քաղաքի բնակիչ, 43-ամյա Ս.Հովհաննիսյանը՝ զինված ՊՄ մոդելի 9 մմ տրամաչափի ակոսափող հրազենով,մուտք է գործել համաքաղաքացու բնակարան եւ ծեծկռտուք սարքել։ «Լավ տղաների» հասցեին հայհոյանքներ տալու համար նա հաշիվ է պահանջել, ապա իր կողմից ապօրինի պահվող ատրճանակովմ 6 անգամ կրակել Հ.Հարությունյանի գոտկատեղին և ստորին վերջույթներին,առողջությանը պատճառելով ծանր վնաս, ապա կրակել է նաեւ հացկերույթի մեկ այլ մասնակցի՝ Ա.Հովհաննիսյանի ուղղությամբ՝ աջ ազդրին՝ նրա առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս:

Տանտերն էլ 47-ամյա հավաքել է պարկուճները եւ նետել արտաքնոց։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ 43-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 4 հոդվածով՝ միջին եւ ծանր մարմնական վնաս պատճառելու, տանտիրոջ կամքին հակառակ նրա տուն մուտք գործելու եւ ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու եւ պահելու համար, իսկ տանտիրոջը՝ հանցագործությունը պարտակելու համար։ Երկուսի նկատմամբ էլ ընտրվել է կալանավորման հետ կապ չունեցող խափանման միջոց։

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունիսի 7-ին։