Search
Close this search box.

Սերժ Սարգսյանը փոքրացնում է Տարոնի խաղադաշտը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Արթուր Ստեփանյանին: Մինչ Մարգարյան Տարոնը կնշանակեր վարչական շրջանի ղեկավարին, արդեն մամուլում տեղեկություն տարածվեց, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար է նշանակվելու ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ստեփանյանը, ով ԴԱՀԿ նախկին պետ, ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի (Քեթրինի Միհրան) մտերիմ ընկերն է: Ավելին, հրապարակման մեջ նշվում է, որ համայնքն իր հսկողության տակ պահելու և Արթուր Ստեփանյանի նշանակման համար՝ Միհրան Պողոսյանը անձամբ դիմել է Սերժ Սարգսյանին: Փաստորեն, Միհրան Պողոսյանը շրջանցել է Տարոն Մարգարյանին և պաշտպանական դիրքից հարվածել նրա դարպասին: Միաժամանակ այդ նշանակումը ցույց է տալիս, որ նախագահը ուրիշի ձեռքերով փոքրացնում է Տարոնի խաղադաշտը: Եվ փաստացի Տարոն Մարգարյանն աստիճանաբար իր գործառույթները զիջում է այնպիսի մեկին, ով լուրջ օֆշորային սկանդալի կիզակետում է եղել, բայց կարողացել է թիկունքից գործել ու վեր բարձարանալ: Եվ չի բացառվում, որ այս շղթան շարունկավի այլ հանգամանքներում:
Ստացվում է, որ երբ մարդիկ կարևոր պլան էին մշակում, այդ ընթացքում Տարոնը մայրաքաղաքը վերածել էր ընտանեկան ալբոմի, ամեն անկյունից մեզ էր նայում Տարոնի ընտանիքի անդամ Անդրանիկ Մարգարյանը: