Search
Close this search box.

«Իրականում սա հերթական շաբաթ օրն է՝ առանց որևէ հմայքի»․ Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբ մանուկ էինք, սրտատրոփ սպասում էինք մայիսի 1-ին և 9-ին… Դրանք իսկապես տոներ էին, բոլորն ուրախ էին, բացառություն չկար…
Արդյո՞ք, Քաղաքացու տոնն էլ է այդպիսին…
Դժվար թե…
Այսօրը քաղաքացու համար ինչո՞վ, ի՞նչ խորհրդով, ի՞նչ բարիքով է տարբերվում տարվա մյուս օրերից…
Իրականում սա հերթական շաբաթ օրն է՝ առանց որևէ հմայքի, քանզի այդպես է կանոնը. ոչ մի արհեստական բան մնայուն ու ոգևորիչ չէ, անգամ, եթե այն գնահատված է 124 միլիոն դրամ…»։