Search
Close this search box.

Լավ, մեկը չկա հարցնի այս «մարմնավաճառին»` Միհրանի գործը ինչքանո՞վ կարճեցիր. Արտակ Գալստյան

Համացանցը հեղեղված է Միհրան Պողոսյանի մասին լուրերով:
Քննարկման առարկան հետևյալն է, ինչո՞ւ թողեցին, որ Միհրանը լքի երկիրը, կստանա նա քաղաքական ապաստարան, թե՞ ոչ և այլն:
Սակայն ոչ ոք չի խոսում, թե ի՞նչու է ընդհանրապես կարճվել Սերժի իշխանության ժամանակ Միհրանի գործը:
Միհրանի կարճված գործը վերաբացվեց և նոր քննությունը ցույց տվեց, որ կարճումը ապօրինի էր:
Ի՞նչն է հետաքրքիր, Միհրան Պողոսյանի քրեական գործը քննում է նույն քննիչ Կոստանդյանը, ով որ ապօրինի կարճել էր այն:
Ասել, որ քննիչ Կոստանդյանը այդ ապօրինությունը ինքնուրույն է կատարել կլինի միամտություն, ակնհայտ է, որ նրան հրամայել են:
Քննիչ Կոստանդյանին նման հրաման կարող էր տալ միայն ՀՔԾ նախկին պետ տխրահեչակ մարմնավաճառ Վահրամ Շահինյանը: Ցավոք, ոչ ոք մինչև օրս դրան այդ հարցը չի տվել` թե՞ դու ով ես, որ պետության փողերը տնօրինես:

Սա էլ հասկացանք:
Բայց անհասկանալի է հետևյալը՝
Անձին ապօրինի քրեական հետապնդումից ազատելը դա հանցանք է:
Ապօրինի հրաման տալը և այդ հրաման կատարելը նույնպես հանցանք է:
Միհրան Պողոսյանի գործի վերաբացումը,նրան մեղադրանքի առաջադրումը, հետախուզումը և կալանավորումը լավագույն ապացույցն են այն մասին, որ Վահրամ Շահինյանը տվել է ապօրինի հրաման և քննիչ Կոստանդյանը կատարելով այն կարճել է Միհրան Պողոսյանի օֆշորային գործը:
Այսինքն, երկուսն էլ առերևույթ կատարել են ծանր հանցագործություն:
Այսօր այդ երկուսից մեկը աշխատում է ՀՔԾ ում և մարդկանց ճակատագրեր որոշում, իսկ մյուսից ոչ մի ձայն չկա:
Քննիչ Կոստանդյանին դեռ հանգիստ թողնենք:
Ինչ վերաբերվում է երկրորդին` մի հարց է հետաքրքրում:
Լավ այս երկրում մի իրավապահ չկա՞, որ հարցնի այդ մարմնավաճառ գեներալ լեյտենանտ Վահրամ Շահինյանին` ինչքա՞ն կաշառքի դիմաց ես կարճել Միհրանի գործը:

Լավ մի իրավապահ չկա՞, որ զուտ համեմատական տանի և որոշի, ո՞վ է ավելի վտանգավոր և պատժի արժանի Միհրան Պողոսյանը, թե՞ նրա գործը առերևույթ կաշառքով կարճած մարմնավաճառ գեներալ Վահրամ Շահինյանը:

Արտակ Գալստյան