Search
Close this search box.

«Հրապարակ». Տոնելու են, թե ոնց են մեզ քվուր տվե՞լ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպե՞ս եք տոնելու Քաղաքացու տոնը, ի՞նչ եք անելու այսօր․ հարցրինք խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիրներին: «Ճամփին եմ. գնում եմ Ղարաբաղ` այնտեղ անցկացնելու Քաղաքացու «տոնը»,- ասաց Արմեն Աշոտյանը:

Հարցն ուղղակի հունից հանեց Էդուարդ Շարմազանովին. «Իմ տոնացույցում նման անհեթեթ տոն չկա, տոնացույցս սկսվում է Ամանորով, հետո Սբ ծննդյան, բանակի, Սարդարապատի, անկախության տոներն է։ Նման տոն չկա։ Տոնելու են` ոնց են մեզ քֆուր տվել, մեր էրեխեքին ոնց են ցավացրել, ոնց են սեւ-սպիտակի բաժանե՞լ»: ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը նույն հարցին ի պատասխան՝ կարճ կապեց. «Ես ամեն օր եմ քաղաքացի»: ՀՅԴ-ական Սպարտակ Սեյրանյանն ավելի լակոնիկ գտնվեց. «Ուուո՞ւմ տոնը…»: Էդմոն Մարուքյանն ասաց` այդ օրը Հայաստանում չի լինի. «Գիշերը մեկնում եմ Գերմանիա` մասնակցելու գերմանական լիբերալների 70-ամյակի միջոցառումներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: