Search
Close this search box.

Սննդաբանները երեք հեշտ տարբերակ են առաջարկում՝ ավելորդ քաշից ազատվելու համար

Բրիտանացի սննդաբանները հաջող նիհարելու մի քանի դյուրին տարբերակ են առաջարկել: Փորձագետների խորհուրդները հրապարակվել են Daily Mail պարբերականի կայքում:
Ընթերցողներին երեք մեթոդ է առաջարկվում, որոնցից յուրաքանչյուրն օգնում է ավելորդ քաշից ազատվել առանց սիրելի սննդամթերքներից հրաժարվելու կամ քրտնաջան մարզումների:

Առաջին տարբերակը քրոմ պարունակող մթերքների օգտագործումն է: Մասնագետների կարծիքով, նյութը թույլ է տալիս կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը և նվազեցնել սովի զգացումը: Իսկ անհրաժեշտ քանակությամբ քրոմ կարելի է ստանալ միս, միրգ և բանջարեղեն օգտագործելով, նշվում է հրապարակման մեջ:

Երկրորդը՝ «անհամաչափ սովի» տարբերակն է: Նիհարել ցանկացողներին առաջարկվում է օրվա ամբողջ ռացիոնն ուտել 8 ժամվա ընթացքում և մնացած 16 ժամերին խուսափել սննդից: Միևնույն ժամանակ նշվում է, որ ավելի հեշտ կլինի, եթե սովին տրամադրված ժամանակը համընկնի քնի հետ:

Որպես ավելորդ քաշից ազատվելու երրորդ տարբերակ, փորձագետները խորհուրդ են տվել շիլաներին դարչին ավելացնել: Այն նաև օգնում է բարելավել արյան ճնշումը և նվազեցնել ախորժակը: