Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Փակել մերսման սրահները, որոնք թրաֆիքինգի օջախներ են». ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի առաջարկը

Ազգային ժողովում քննարկվում է «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու հարցը:

«Այսօր Երևանում մեծ տարածում ունեն, այսպես կոչված, մերսման սրահները: Այդ անվան տակ բազմաթիվ երևույթներ են կատարվում, որոնք լուրջ ուսումնասիրության կարիք ունեն: Թրաֆիքինգ է համարվում նաև սեռական շահագործումը, անկանոն աշխատանքային գրաֆիկը: Այս մերսման սրահները թրաֆիքինգի օջախներ են»,- դիմելով սոցապ փոխնախարարին՝ ասաց ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:

Ի հակադարձումն փոխնախարարի պատասխանի՝ Սերգեյ Բագրատյանն ասաց. «Հարգելի պաշտոնյա, ինձ մի ուղղորդեք, թե որը որտեղ է: Ես ձեզ ասում եմ՝ ուսումնասիրեք այդ երևույթները և համապատասխան եզրակացությունը ներկայացրեք ԱԺ-ին: Թե չէ ով պիտի զբաղվի՝ ձեզանից լավ գիտենք»: