Search
Close this search box.

Ներսես Պողոսյանը հացադուլ է հայտարարել

Ժիրայր Սեֆիլյանի գործով կալանավոր Ներսես Պողոսյանը սեպտեմբերի 29-ից գտնվում է հացադուլի մեջ:

«Փաստինֆո»-ին այս տեղեկությունը հաստատել են  ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից, հայտնելով նաև, որ Ներսես Պողոսյանի առողջական վիճակը նորմալ է գնահատվում, նա գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 23-րդ հոդվածի 3-րդ մասով:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Ներսես Պողոսյանը իր իսկ գործով դատական գործից է բողոքում, ըստ նրա՝ վկաներ են հարցաքննվում ովքեր գործի հետ առնչություն չունեն, բացի այդ դատարանը մերժել է իր նկատմամբ ընտրված կալանքի որոշումը փոխելու միջնորդությունը այն դեպքում, երբ առկա են եղել «Ելք» խմբակցության 8 պատգամավորի երաշխավորագրերը: