Search
Close this search box.

Ծառուկյանի փոքր մարդու սխալ հաշվարկը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը չի արձագանքում ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի գրասենյակի՝ իր հասցեին հնչեցրած արտահայտությանը, թե «սպորտի նախարարը շատ փոքր մարդ է, որ գնահատական տա Սամվել Կարապետյանի գործունեությանը»: Հիշեցնենք, որ սպորտի նախարարը լրագրողների հետ հանդիպմանն ասել էր, թե ըմբշամարտի ֆեդերացիայի նախկին նախագահ Սամվել Կարապետյանը մեծ վնաս է հասցրել ֆեդերացիային։ Ընկալումը հետևյալն է, որ նախարարը՝ իր այս հատարարությամբ, փորձել է կասկածի տակ դնել մեծ բարերարի ու ազգասերի համարում ունեցող Սամվել Կարապետյանի բարի համբավը:
Իրականում հայտարարության տակ այլ պատմություն կա: Նախ հիշեցնենք, որ սպորտի նախարարը Ծառուկյանի լավ ընկերոջ որդին է: Մասնագիտությամբ ատամնաբույժ նախարարին ժամանակին հենց Ծառուկյանն էր նշանակել Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, ապա տեղափոխել ՀԱՕԿ` նախարարական վերելքին ընդառաջ: Եվ հիմա Ծսռուկյանին հավատարմության երդում տված նախարարը որոշում է ի պաշտոնե իր բացթողումը բարդել Սամվել Կարապետյանի վրա, մի մարդու, ով 2015 թվականին, երբ գրոհ սկսվեց Ծառուկյանի դեմ, Մոսկվայից հատուկ եկավ Հայաստան, որպեսզի հաշտեցնի Սերժ Սարգսյանին և Գագիկ Ծառուկյանին: Կարապետյանն էր հուշել, թե ինչ և ինչպես անել, որպեսզի և՛ գառները ողջ մնան, և՛գայլերը կուշտ լինեն: Մինչդեռ, ողջ մնալ դեռ չի նշանակում որ պատեհ անպատեհ պետք է կենդանության նշաններ ցույց տալ:
Այնինչ, Ծառուկյանի ընկերոջ որդին շատ բաներ իրար է խառնել: Նա մտել է Ծառուկյան-Կարապետյան հարաբերության դաշտ, իսկ այս դաշտում սպորտի ատամնաբույժ նախարարն իրապես չի հաշվարկել, որ ինքը փոքր մարդ է, անկախ այն ամենից, թե ում ընկերոջ որդին է:
Նա փորձել է Ծառուկյանի հանդեպ ամրապնդել իր հավատարմության երդումը, մինչդեռ միանգամից հրապարակ իջավ նախարարի փոքր մարդ լինելու իրողությունը, ձեռքի հետ էլ հուշելով, որ նա պետք է հավատարմության երդում տա ոչ թե Ծառուկյանին, այլ իր անմիջական շեֆին` վարչապետ Կարեն Կարապետյանին, ով Սամվել Կարապետյանի ընտանիքի սրբությունն է:
ArmLIfe.am