Search
Close this search box.

Մարդիկ սկսել են գնահատել տեղական ցեմենտի որակը, և մտահոգված են գործարանի ճակատագրով

Այս օրերին Հայաստանում ակտիվորեն քննարկվում է այն հարցը, թե որդյոք Հայաստանին պե՞տք է ցեմենտի սեփական արտադրություն, թե՞ ոչ: Շատերը կարծում են, որ դրա անհրաժեշտությունը չկա, քանի որ կա իրանական անհամեմատ էժան ցեմենտ, որը առնվազն երեք անգամ ավելի մատչելի է հայկականից: Օրինակ` նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ով իրեն մեծ տնտեսագետ է երևակայում, հենց նման համոզման է: Նա ասում է, թե ցեմենտի գործարանի 400 աշխատակցի անգործ մնալու պատճառով չարժի, որ 3-4 հազար շինարարներ ու շինարարության մեջ ներգրավված անձինք տուժեն: Այս նույն տրամաբանությամբ Բագրատյանը ժամանակին վարի տվեց Հայաստանի խաղողի տեխնիկական սորտերի այգիները, քանի որ համոզված էր, որ կա իրանական էժան սպիրտ: Բայց բարեբախտաբար Բագրատյանը հիմա իշխանություն չունի:
Մենք փորձեցինք հայկական ցեմենտի լինել-չլինելու հարցը պարզել այն մարդկանցից, ովքեր անմիջականորեն են զբաղվում ցեմենտի վաճառքով, և առաջին ձեռքից են տեղեկացված, թե ինչպես են շինարարները վերաբերվում ներմուծված և տեղական արտադրության ցեմենտին: Մենք շրջեցինք Երևանի և մերձակա տարածքների ցեմենտի վաճառակետերով` պարզելու համար, թե ում ապրանքն են նախընտրում սպառողները:
Ցեմենտ վաճառողներն ասում են, որ իրանական ցեմետի պահանջարկը վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում էապես մեծացել էր: Մարդիկ համոզված են, որ իրակնականը ավելի որակով է, որովհետև հայկական արտադրության ցեմենտի պարկերի վրա գրված է, որ այն 400 մարկայի է, իսկ իրանականի վրա գրված է 500: Բայց ավելի փորձառու և գործից տեղյակ շինարարներն արդեն հասկացել են, որ չի կարելի խաբվել այդ թվերի տարբերությանը:
Մասնագետները համոզված են, որ իրանական ցեմենտը որակական հատկանիշներով էականորեն զիջում է հայկականին, քանի որ Հայաստանի ցեմենտի գործարանները կառուցվել են Խորհրդային միության ստանդարտներին համապատասխան, և դրանք ավելի առաջավոր ու խիստ են, քան իրանականը:

Բացի այդ իրանական ցեմենտի հետ գործ ունեցած անձիք պնդում են, որ դրանով պատրաստված բետոնը շատ կարճ ժամանակ հետո ճաքեր է տալիս, և այն պիտանի չէ բարձրահարկ շենքեր, սեյսմակայունություն պահանջող կառույցների համար: Մեզ հետ զրուցող վաճառողները ասում են, որ մարդիկ կամաց-կամաց հասկանում են, որ տարիների ընթացքում փորձված և իրեն արդարացրած տեղական ցեմետը չի կարելի փոխել օտար և կասկածելի որակի` իրանականի հետ և հենց այդ պատճառով վերջին մի քանի ամիսների ընթացքում իրանական ցեմենտի վաճառքի ծավալները սկսել են նվազել և ընդհակառակը՝ ավելանում է «Արարատցեմենտ» գործարանի արտադրությունը:
Ավելին, մեր զրուցակիցները անհանգստացած էին, թե արդյոք հնարավոր է, որ այս ցեմենտային հակամարտության արդյունքում «Արարատցեմենտ» գործարանը դադարեցնի արտադրությունը, գործարանը փակվի և շինարարներն ու բնակչությունը զրկվեն տեղական և որակյալ ցեմենտ սպառելու հնարավորությունից:

Հնարավոր է, որ հիմա ցեմենտ արտադրելը դառնում է ոչ եկամտաբեր, Հայաստանում գազի և էլեկտրաէներգիայի գինը այնպիսին է, որ մեր արտադրանքը չի կարող մրցունակ լինել իրանականի հետ, իսկ պետությունն էլ բավարար քայլեր չի ձեռնարկում իր տեղական արտադրողին պաշտպանելու համար: Բայց մենք վստահ ենք, որ նման իրավիճակներում, երբ «Արարատցեմենտ» գործարանի սեփականատեր Գագիկ Ծառուկյանը կանգնած է երկընտրանքի առաջ և մի կողմում իր անձնական շահն է, իսկ մյուս կողմում պետական և հասարակական շահը, նա անպայման նախապատվությունը տալու է պետական շահին: Համոզված ենք, որ նույնիսկ առանց շահույթ ստանալու ակնկալիքի Ծառուկյանը չի դադարեցնի ցեմենտի արտադրությունը, որովհետև ցեմենտը սոսկ շինարարական ապրանք չէ, այն ստրատեգիական նշանակության արտադրանք է, և պատերազմի ու գրեթե շրջափակման մեջ գտնվող երկիրը չի կարող իրեն նման շռայլություն թույլ տալ և հրաժարվել ցեմենտի սեփական արտադրություն ունենալուց: Ծառուկյանը գործով է ապացուցել, որ ինքը ավելի մեծ պետական մտածողություն ունի, քան շատ ու շատ պետական պաշտոնյաներ միասին վերցրած:

ArmLife.am