Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկովյան աղբանոց-բնակարանում 4 երեխայի են հայտնաբերել

Մոսկվայի մարզի խնամակալության մարմինները Միտիշչիում գտնվող բնակարանից հայտնաբերել են չորս երեխայի` երեք տղայի ու մեկ աղջկա,  նշված է Մոսկվայի մարզի երեխաների իրավունքների պաշտպան Քսենյա Միշոնովայի կայքում։

«Ոստիկանությունը երեխաների մասին իմացել էր դեռ մարտի 13-ին` անհանգստացած հարևանների ահազանգից։ Հարևանները վաղուց չէին տեսել երեխաներին։ Ոստիկանները բնակարանում 2-8 տարեկան չորս երեխայի էին հայտնաբերել։ Միայն ավագ աղջիկը ծննդյան վկայական ուներ»,-նշվում է հայտարարության մեջ։

Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով` բնակարանը պիտանի չի եղել երեխաների կեցության համար, լցված է եղել հին ու նոր իրերով, երեխաներն անկողին չեն ունեցել, պոլիկլինիկայում հաշվառված չեն եղել, ապահովագրություն չեն ունեցել, դպրոց ու մանկապարտեզ չեն հաճախել։