Search
Close this search box.

Ձերբակալված փոխնախարարի անունը հայտնի է

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ-ի կողմից ձերբակալված փոխնախարարը Արսեն Դավթյանն է։ Վերջինս փոխնախարար է նշանակվել 2018 թվականի մայիսին։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ այսօր ԱԱԾ-ն ձերբակալել է առողջապահության փոխնախարարներից մեկին՝ կաշառքի կասկածանքով։

«Փաստինֆո»-ին առայժմ չի հաջողվել մեկնաբանություն ստանալ առողջապահության նախարարությունից. որեւէ պաշտոնյա չէր պատասխանում հեռախոսազանգերին։

Նկատի ունենալով, որ պաշտոնյաներից շատերը նախընտրում են հաղորդակցվել ֆեյսբուք սոցիալական ցանցով, ուղիղ եթերում ներկայացնում տարբեր հարցերի վերաբերյալ իրենց դիտարկումները՝ «Փաստինֆո»-ի թղթակիցը փորձել է օգտվել նաեւ կապի այդ միջոցից եւ նախարարի պաշտոնական էջին նամակ հղել՝ խնդրելով մեկնաբանություն, որը դեռեւս մնացել է անարձագանք։ Մեզ հաջողվեց պարզել, որ նա ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում։