Search
Close this search box.

Գայանե Գալոյանը կմնա կալանքի տակ. վերաքննիչը մերժել է պաշտպանի բողոքը

Նախօրեին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է փաստաբան Գայանե Գալոյանին կալանավորվելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ Գալոյանի պաշտպանի բերած բողոքը:

Այդ մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրել է Գայանե Գալոյանի պաշտպան Մնացական Ղազարյանից:

Պաշտպանը նաև նշեց, որ երեկ Գայանե Գալոյանին հիվանդանոցից տեղափոխել են«Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:

Հիշեցնենք, որ Գայանե Գալոյանը կալանավորվել է Հատուկ քննչական ծառայությունում քննվող կաշառքի գործի շրջանակներում և մինչև կալանավորման որոշումը Գալոյանի ինքնազգացողությունը վատացել է, դատարան է հրավիրվել շտապօգնություն և դեղորայքի միջոցով փորձ է արվել բարձր զարկերակային ճնշումը կարգավորել, սակայն նա հոսպիտալացվել է շաքարախտի պատճառով և գտնվում էր Երևանի հիվանդանոցներից մեկի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:

Գայանե Գալոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:

Փաստաբանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: