Search
Close this search box.

Հայաստանի բնակչությունը ծերանում է

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Գևորգյանի տեղեկացմամբ՝ հանրապետության բնակչության շրջանում տարեցների թվի ավելացման միտում է նկատվում: Ըստ նրա՝ 63 տարեկան և բարձր տարիքի մարդկանց թիվը կազմում է մշտական բնակչության ընդհանուր թվի 12,9 տոկոսը՝ մոտ 387 000 մարդ:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ Հայաստանում 2050 թվականին 65-ից բարձր տարիք ունեցողները կկազմեն բնակչության 22-23 տոկոս, ինչը խոսում է այն մասին, որ մեր բնակչությունը ծերանում է.«Բնակչության շրջանում տարեցների թվի ավելացումը պայմանավորված է ծնելիության նվազմամբ, արտագաղթով, նաև երկարակեցության միտումներով»,-ընդգծեց Անահիտ Գևորգյանը: