Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ավտովթար Լոռու մարզում. Opel-ը բախվել է գազատար խողովակին. առաջացել է գազի արտահոսք

Այսօր՝ մարտի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Մարշալ Բաղրամյան փողոցի թիվ 24 տան դիմաց Opel մակնիշի 35 AP 853 համարանիշի ավտոմեքենայի վարորդը նշված ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝  բախման հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:

Բախման հետևանքով գազատարից առաջացել է արտահոսք: Փրկարարները փակել են գազատար խողովակի փականը, դադարեցրել գազի արտահոսքը: Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմի» աշխատակիցները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: