Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժիկն իր համար հանգիստ նստած հաց ու սոխ էր ուտում, մեկ էլ շը՛րկխ, մենք մտանք. Վարուժան Ավետիսյան

«Մենք ոստիկանություն չենք ունեցել, դա եղել է զինված հրոսակախումբ, որը ծառայել է հանցավոր ռեժիմին, և նրանց ցուցմունքները չեն կարող հիմք լինել արդարադատություն իրականացնելու համար։ Միակ տարբերակը անցումային արդարադատությունն է»,- այսօր դատարանում ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը։ Ըստ Վարուժան Ավետիսյանի՝ 2016 թվականի իրադարձությունները ներկայացվում են կոնտեքստից կտրված և հայտնի ֆիլմից մեջբերում արեց․ «Այնպիսի տպավորություն էր, թե Սերժիկն իր համար հանգիստ նստած հաց ու սոխ էր ուտում, մեկ էլ շը՛րկխ, մենք մտանք։ Իրականությունը այլ էր, երկրում բեռնապետություն էր, մենք ունեինք դիմադրության իրավունք և այն իրականացրինք»։