Search
Close this search box.

Ո՞րն է կառավարության անելիքը 2019թ-ին՝ երջանիկ քաղաքացի ունենալու համար. Իվետա Տոնոյանը՝ վարչապետին

ԱԺ-ում այսօր ներկայացվում է Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, որի ՙՙԱզատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի՚՚ բաժնում մասնավորապես նշված է, որ քաղաքացիների առջև բացվել են ԱԺ և վարչապետի նստավայրի դռները, Հայաստանում չկան քաղբանտարկյալներ և Կառավարության նիստերը դռնփակ ռեժիմով չեն անցկացվում: ՙՙԱրդյոք այս երեք կոմպոնենտները բավարա՞ր են երջանիկ քաղաքացի ունենալու համար և որո՞նք են այն 3 առաջնահերթությունները, որոնք պետք է իրականացնի կառավարությունը 2019թ. կտրվածքով երջանիկ քաղաքացի ունենալու համար՚՚,-վարչապետից հետաքրքրվել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, որին ի պատասխան վարչապետը նշել է, որ երջանկության կարևորագույն բաղադրիչը աշխատանքն է: