Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ Opel-լը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու ապառաժ քարերին․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ այսօր, մարտի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում Opel մակնիշի 627 AD 61 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Գյումրի ավտոճանապարհի 21 կմ հատվածում Աշտարակի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, առաջ ընթանալով՝ բախվել ապառաժ քարերին և գլխիվայր շրջվել։
Վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեկը Աշտարակի բժշկական մյուսը «Արմենիա» բժշկական կենտրոններ։ Վիրավորներից մեկին հիվանդանոց է ուղեկցել վաշտի հրամանատար Վ․ Մալաքյանը։